Լրահոս

06.02.2012 13:10


Ռուս փորձագետ. «Ուժերի այսօրվա հավասարակշռության պարագայում Ղարաբաղում պատերազմի վերսկսումը անիրատեսական է»

Ռուս փորձագետ. «Ուժերի այսօրվա հավասարակշռության պարագայում Ղարաբաղում պատերազմի վերսկսումը անիրատեսական է»

–Ուժերի այսօրվա հավասարակշռության պարագայում իրատեսական չեմ համարում Ղարաբաղում պատերազմի վերսկսումը,–նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերություների ինստիտուտի ավագ գիտաշխատող, Կովկասագետների գիտական միավորման նախագահ Ալեքսանդր Կռիլովը։

Միաժամանակ փորձագետը նշել է, որ արտաքին գործոնի միջամտության ու Հարավային Կովկասից հարավ ընկած տարածաշրջանի ապակայունացման պարագայում զինված գործողություններ կարող են սկսվել ոչ միայն Ղարաբաղում։

Կռիլովը նշել է, որ հարցը պետք է լուծեն հակամարտող կողմերը, ոչ թե միջնորդները.

–Նրանց փոխարեն ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ որևէ այլ երկիր չի լուծելու այս խնդիրը։ Իհարկե, Ռուսաստանն ունի իր շահերը Հարավային Կովկասում, բայց դրանք Հայաստանին կամ Ադրբեջանին որևէ որոշում պարտադրելու շրջանակում չեն։ Միջնորդների խնդիրը պատերազմը կանխարգելելն է ու բանակցությունների համար պայմաններ ստեղծելը։ Պետք չէ ակնկալել, որ նրանք կողմերին կստիպեն հանձնվել։

Ինչ վերաբերվում է Մինսկի խմբում իր դերակատարումն ակտիվացնելուն ուղղված Թուրքիայի քայլերին, ապա Կռիլովը նշել է, որ դրա համար անհրաժեշտ է երկու կողմերի համաձայնությունը, իսկ դա այսօրվա պարագայում նույնպես անիրատեսական է։  

Այս խորագրի վերջին նյութերը